Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ մեր նման պրոռուսական մարդկանց և ծռերի կարծիքը համընկնում է. Հայկ Եսայան
Օրերս Ազգային Ժողովրդավարական Բևեռի, կամ ինչպես լայն մասսաներն են իրենց ճանաչում՝ Սասնա Ծռերի, անդամները բողոքի ցույց են իրականացրել ոչ ավել, ոչ պակաս Ազատություն ռադիոկայանի դիմաց: Նրանց աջակիցներն էլ ԱՄՆ-ում են բողոքի ձայն բարձրացրել ընդդեմ նույն հիմնարկի: Այս մասին գրում է հանրային գործիչ Հայկ Եսայանը։
«Դուք կզարմանաք իհարկե, թե ինչ բողոք կարող են ունենալ Վուդրո Վիլսոնի հակառուսական ծռերը ամերիկյան ֆինանսավորում ունեցող և իրենց ահաբեկչությունը 24/7 ռեժիմով լուսաբանած քարոզչական հարթակի դեմ,բայց ըստ նրանց Ազատություն ՌԿ-ը սպասարկում է, ուշադրություն՝ Կրեմլի շահերը, քանի որ իրենց եթեր չի տրամադրում:
Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ մեր նման պրոռուսական մարդկանց և ծռերի կարծիքը համընկնում է:
Սիրելի ծռեր, եթե դուք անկեղծ եք ձեր մղումներում, այլ ոչ թե փորձում եք ձեր և ԱՄՆ պետության կապը թաքցնել, եկեք միասին պահանջենք, որ փակեն այդ Կրեմլի շահերը սպասարկող, կոռումպացված հիմնարկը»,-գրել է Եսայանը: