Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Բացակայելու արգելք կիրառելն ինքնին նշանակում է, որ կալանքը փոխվել է, ուստի առկա է անձին կալանքից ազատելու հիմք. Ղամբարյանը՝ դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու մասին

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրել է դատարանի կողմից կալանքը գրավով փոխելու մասին.

«Արդարադատություն իրականացնելիս՝ դատավորի կողմից գրավ ընտրելու (տարբերել՝ գրավ կիրառելուց) փաստն արդյոք մեղադրյալին, մինչև գրավը մուծելը, ազատ արձակելու հիմք է։

Այս հարցին առնչվում է երկու իրավանորմ, ուստի հարցին պատասխանելիս՝ պետք է այդ նորմերը մեկնաբանել համակցված (համակարգային)։

1) Իրավասու անձը մեղադրյալին ազատում է կալանքից, եթե՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքը որպես խափանման միջոց փոխվել է (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Ի տարբերություն նախկին քր․ դատ․ օր․ կարգավորման, որտեղ նշված էր, որ կալանքի ազատելու հիմք է այլընտրանքային միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված լինելը, նոր օրենսգրքում կալանքից ազատելու նորմում նման կարգավորում նախատեսված չէ, ուստի, վերը նշված 7-րդ կետը եթե մեկնաբանենք մեկուսի, ապա կստացվի, որ կալանքը գրավով ՓՈԽԵԼԸ ինքնին անձին կալանքից ազատելու հիմք է։

Սակայն գրավի մասով ՀՀ քր․ դատ․ օր․-ի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը չի կարող մեկուսի մեկնաբանվել, քանի որ առկա է հարաբերությանը վերաբերող մեկ այլ նորմ։

2) Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից (ՀՀ քր․ դատ․ օր․-ի 125-րդ հոդվածի 4-րդ մաս):

Քննարկվող իրավիճակում Օրենսդիրը հիմք է ընդունել խափանման միջոց «ընտրել» և «կիրառել» փուլերի հարաբերական ինքնուրույնությունը, ինչը նշանակում է, որ Կալանքը համարվում է գրավով փոխարինված գրավը կիրառելու և ոչ թե ընտրելու պահից։

Այս պայմաններում դատավորը, ղեկավարվելով ՀՀ քր․ դատ․ օր․-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 125-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշման եզրափակիչ մասում պետք է նշի․

1․ Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ ԸՆՏՐԵԼ գրավ խափանման միջոցը։

2. Գրավը համարվում է կիրառված, իսկ Կալանքը՝ որպես խափանման միջոց, համարվում է գրավով փոխված գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից։

Հարցը, ամենայն հավանականությամբ, այլ կերպ կլուծվի, եթե դատավորը որոշի կալանքը փոխել և կիրառել (ընտրել) մի քանի այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ գրավը և բացակայելու արգելքը։

Բացակայելու արգելքի դեպքում առկա չէ խափանման միջոց ընտրելու և կիրառելու փուլերի տարբերակում, ուստի բացակայելու արգելք կիրառելը ինքնին նշանակում է, որ կալանքը փոխվել է, ուստի առկա է անձին կալանքից ազատելու հիմք»,- գրել է նա։