Ռուսաստանը հետևողականորեն աջակցել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Զախարովա
«Ռուսաստանը հետևողականորեն աջակցել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ հունվարին»։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև խաղաղ երկխոսությունը համապատասխանում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերին։
«Այս տարվա հունվարի 14-ին Մոսկվայում մեկնարկել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք պատրաստ ենք շարունակել ուղեկցել հայ-թուրքական երկխոսությանը և ամենայն աջակցություն ցուցաբերել դրան։ Մենք ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից»,- ասել է նա: