Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագինի հրաժարականը
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ, իսկ համապատասխան հայտարարությունը կներկայացնի պետության ղեկավարին՝ Սերջիո Մատարելային։
Նախարարների կաբինետի անդամներին ուղղված իր ուղերձում Դրագին նշել է, որ ազգային այնպիսի միասնություն ու աջակցություն, ինչպիսին կար իր կառավարության ստեղծման առաջին օրերերին, ինքն այլևս չի տեսնումեւ որ չկա իր ձևավորած նախարարների կաբինետի հետագա գործունեության հնարավորություն։
Նշենք, որ Մարիո Դրագիի հրաժարականի պատճառը իշխող կոալիցիայի անդամներից մեկի՝ «5 աստղերի շարժման» կողմից Իտալիայի Սենատի վերին պալատում կառավարության վստահության քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելն է եղել, ինչով նրանք, փաստացի, պաշտոնապես ազդարարել են խորհրդարանական մեծամասնության կազմից դուրս գալը։
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, սակայն, չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իտալիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականն ու Մարիո Դրագիին առաջարկել է ելույթ ունենալ խորհրդարանում՝ իր գնահատականը հնչեցնելու Սենատում այսօր կայացած նիստի մասին»,- նշված է հաղորդագրությունում։
Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դրագին խորհրդարանում պատրաստվում է ելույթ ունենալ հուլիսի 20-ին։