ԱՄՆ-ն բարդացնում է Թուրքիայի կողմից F-16-երի գնման հարցը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պաշտպանական բյուջեի փոփոխության որոշումը, որը կդժվարացնի F-16 կործանիչների տեղափոխումը Թուրքիա՝ պահանջելով երաշխիքներ, որ դրնք չի ներխուժի Հունաստանի օդային տարածք, հայտնում է Reuters-ը։
Կողմ է քվեարկել 244 կոնգրեսական, դեմ՝ 179:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Թուրքիային բացառել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման ֆոնին F-16-երի մատակարարումը: