Պանամայում թանկացումների դեմ ցույցեր են. կան բերման ենթարկվածներ
Պանամայի մայրաքաղաքում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 21 մարդու։ Առաջիկա ժամերին նրանցից առնվազն 17-ը կկանգնեն դատարանի առաջ, գրում է La Prensa թերթը։
Սպասվում է, որ ավելի ուշ մեղադրանք կառաջադրվի ևս չորս ցուցարարի։
Կենտրոնական Ամերիկայի Հանրապետությունում շարունակվում են բողոքի ցույցերը քաղաքացիների շրջանում, որոնք զայրացած են գների զգալի աճից։ Որոշ շրջաններում տեղի բնակիչները այրվող անվադողերով փակում են ճանապարհները։ Բնակչության դժգոհությունը չի հանդարտվում, քանի եր այս շաբաթվա սկզբին իշխանությունները որոշեցին ավելացնել մի շարք հիմնական ապրանքների գները և նվազեցնել քաղծառայողների աշխատավարձերը։