Իսրայելի հանդեպ իմ սերը խոր արմատներ ունի. Ջո Բայդեն
Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, հանդիպման ընթացքում Սպիտակ տան ղեկավարը պարգևատրվել է Նախագահական մեդալով՝ Իսրայելի բարձրագույն քաղաքացիական պարգևով։
Ըստ Details-ի՝ մրցանակը ստանալուց հետո Ջո Բայդենն ասել է, որ Իսրայելի նախագահի պատվո շքանշանն իր կարիերայի ամենամեծ մրցանակներից մեկն է:
«Դուք գիտեք, որ Իսրայելի հանդեպ իմ սերը խոր արմատներ ունի։ Ե՛վ Իսրայելը, և՛ Միացյալ Նահանգները կառուցվել են հույսի, հաստատակամության և վճռականության վրա: Իսրայելը բարգավաճ տեսնելը, Իսրայելի հիմնադիր հայրերի ամենավառ երազանքների իրականացումն է, որ այսօր վայելում են իսրայելցի երեխաները, ինձ համար սա հրաշքին մոտ բան է»,- ասել է Ամերիկայի նախագահը: