Պետք է պատրաստ լինել դադարեցնել Ռուսական գազի մատակարարումները. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործում է գազը որպես պատերազմի զենք և պետք է պատրաստ լինել դադարեցնել մատակարարումները, հայտնում է UNIAN-ը։
Ելույթ ունենալով Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ՝ Մակրոնն ասել է, որ այս գործընթացի մի մասին կներգրավի ֆրանսիացի սպառողները և ձեռնարկությունները՝ նվազեցնելու էներգիայի սպառումը:
«Մենք պետք է պատրաստվենք մի սցենարի, որտեղ մենք պետք է ապրենք առանց ռուսական գազի», - ասել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ շուտով կներկայացնի էներգառեսուրսների սպառումը զսպելու մանրամասն ծրագիր: