Հռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին
Մամուլ

Արմեն Ավետիսյանը Փաշինյանի «սիրուն աչքերի» համա՞ր է իր հյուրանոցը նվիրել պետությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը՝ մասնավոր անձին հինգ միլիարդ դրամով վաճառվելուց հետո։ Հիշեցնենք․ «Գոլդեն փելեսը» կառուցել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, ով 2018-ի իշխանափոխությունից հետո այն «ինքնակամ» նվիրեց պետությանը, որպեսզի ազատվի քրեական հետապնդումից։ Պետությունն էլ մինչեւ վերջերս չէր կարողանում աճուրդով վաճառել այն, մի քանի անգամ աճուրդը չկայացավ, մինչև գտնվեց Նարեկ Նալբանդյան անունով գնորդը, ու գործարքը կայացավ։ Հյուրանոցը վաճառվեց Նարեկ Նալբանդյանին «ապառիկ», այսինքն՝ 5 տարվա ընթացքում մաս-մաս վճարման տարբերակով։

Ավետիսյանն ասաց, որ գնորդը պայմանագրով ստանձնել է ներդրումային պարտավորություն՝ նվազագույնը 3.5 մլրդ դրամի չափով, եւ պետությունն այդ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում վերահսկողություն է իրականացնելու։

«Որքանով տեղյակ եմ, աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, և ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր հյուրանոցային համալիրի կառուցում եւ շահագործում՝ միջազգային բրենդների հետ համագործակցության արդյունքում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ ներդրումային ծրագիրը բնականոն ընթացքով գնում է»,- ասաց Առնակ Ավետիսյանը։

- Պետությունը որոշեց «ապառիկ» տարբերակով վաճառքն իրականացնել, քանի որ չէ՞ր կարողանում գնորդ գտնել և միանգամից վաճառել գույքը։

- Նաեւ դա կարող է լինել որոշման կայացման վրա ազդող գործոններից մեկը, որովհետեւ, ինչպես նշեցի, բիզնեսի համար, բնականաբար, դժվար է միանգամից մեծ քանակությամբ կանխիկ գումար ներդնել գույք ձեռք բերելու վրա։ Պետությունն էստեղ արտոնություն է տրամադրում ներդրողներին՝ հնարավորություն է տալիս իրականացնել ներդրումային ծրագիր եւ ընթացքում իրականացնել նաեւ պետության նկատմամբ ունեցած պարտականությունները։ Եվ մեծ գործարքների դեպքում հիմնականում մենք նախատեսում ենք տարաժամկետ վճարման հնարավորություն։

Մենք ունենք հիմա արդեն իսկ հայտարարված մի քանի մրցույթներ՝ Օրբելու 23, Պարույր Սեւակի 5/1 հասցեներում եղած խոշոր գույքերի, որոնցով նույնպես նախատեսել ենք տարաժամկետ վճարում։

- Կասկածներ կան, որ այդ խոշոր տարածքները, որոնք պետությունը վաճառում է, ձեռք են բերելու իշխանությանը մերձ գործարարներ, օլիգարխներ, ինչպե՞ս եք ապահովելու, որպեսզի պահպանվեն մրցութային հավասար պայմաններ, և չստացվի այնպես, որ դա ձեռք բերեն իշխանամերձ օլիգարխները, ասենք՝ Խաչատուր Սուքիասյանը, Հովիկ Աբրահամյանը․․․

- Մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը, մենք դրա մասին բազմիցս հայտարարել ենք, մենք մեր մրցույթներն իրականացնում ենք հրապարակային՝ հայտարարությունների, ծանուցումների եւ այլ հարթակների միջոցով փորձում ենք տարածել, եւ եթե որեւէ տեղեկություն կա, որ կարող է որեւէ կերպ սահմանափակվել ինչ-որ մեկի մասնակցությունը, ես կխնդրեմ փոխանցել ինձ։

- Իսկ «Գոլդեն փելեսի» գնորդը հենց Նարեկ Նալբանդյա՞նն է, ինչպես գրվել էր մամուլում, թե՞ նրա հետ փոխկապակցված այլ անձինք կան։

- «Գոլդեն փելեսի» գնորդը «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերը կարող են փոխվել, կարող են ավելանալ, կարող են պակասել։ Մենք գործ ունենք իրավաբանական անձի հետ։

- Դուք, վստահ եմ, ծանոթ եք այն արձագանքներին, որ սա կասկածելի գործարք է, որ Նարեկ Նալբանդյանն իշխանությանն առընթեր մարդ է, սկզբում Ռոմանոս Պետրոսյանի հետ էին կապում, հետո պարզվեց՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործընկերն է։ Դուք այստեղ որեւէ կասկածելի բան չե՞ք տեսնում, հատկապես որ պետությունը որոշել է ապառիկ կարգով վաճառել այդ գույքը, և տպավորություն է, թե իշխանություններն իրենց մեջ պետական գույքը մեջ-մեջ են անում։

- Նախ նշեմ, որ պետությունը հայտարարել է տվյալ պայմաններով բաց, հրապարակային մրցույթ։ Ես ոչ միայն վստահեցնում եմ, որ որևէ կասկածելի երեւույթ այդ գործարքում չկա, այլ նաեւ հստակ բացառում եմ ցանկացած նման շահարկման իրավացիություն, և նման շահարկումները որևէ կյանք ունենալու իրավունք չունեն, որովհետև պրոցեսը եղել է թափանցիկ եւ բաց։

- Սա մեր երկրի պատմության մեջ կարծես առաջին դեպքն է, երբ մասնավորից տարածք է վերցվում, մասնավորեցվում է, եւ այդ տարածքը հետո պետությունը չի կարողանում կառավարել։ Հիմա, այս դեպքում իմաստը ո՞րն էր՝ հետհեղափոխական ալիքի տակ ինչ-որ մեկից ինչ-որ հանգամանքներում վերցնել կամ խլել տարածք, դարձնել պետական գույք եւ դրա ձեռքը կրակն ընկնել՝ չկարողանալով այդ տարածքը նորմալ շահագործել։

- Իհարկե, եթե ես չեմ սխալվում, էդ տարածքը ո՛չ խլվել է, ո՛չ էլ վերցվել է ինչ-որ մեկից, այլ նվիրաբերվել է պետությանը կոնկրետ սեփականատիրոջ կողմից։

- Կարծում եք՝ իշխանության բարի կամ սիրուն աչքերի՞ համար է Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցը նվիրել պետությանը։

- Հնարավոր է՝ բարի աչքերի համար․․․ (ծիծաղում է՝ խմբ․)։

- Կարծում եք՝ այդչափ տպավորվա՞ծ էր Նիկոլ Փաշինյանի «գեղեցիկ» աչքերով։

- Ամեն դեպքում, գործարքը նվիրաբերության գործարք է եղել պետությանը, եւ որոշման հիմքերը, իհարկե, ես չեմ կարող ներկայացնել, որովհետեւ դա, ըստ երեւույթին, որոշակի իրավական պրոցեսի արդյունքում է եղել, բայց, ամեն դեպքում, պետությունը նման օբյեկտներ կառավարելու խնդիր չունի։ Այսինքն՝ մենք կարծում ենք, որ նման գույքերը, որոնք ոչ պրոֆիլային են, այսինքն՝ պետական գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ չեն, դրանք պետք է փոխանցվեն մասնավոր սեկտորին՝ համապատասխան մրցութային գործընթացների արդյունքում, որպեսզի հետո այնտեղ իրականացվեն նոր ներդրումներ։ Եվ ինչու է աճուրդի կամ մրցույթի օտարման գործընթացը ձգձգվել մի փոքր․ դա ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ գույքի մեծ արժեքը, նաև՝ որոշակի խնդիրներ էդ շրջանում՝ ներդրումային միջավայրի հետ կապված, կորոնավիրուսի համավարակ, պատերազմ և այլն։

- Իսկ նոր նվիրատուներ չկա՞ն, որոնք կառավարության «սիրուն աչքերի» համար պատրաստ են գույք նվիրաբերել պետությանը։

- Նոր նվիրատուներ չկան, կա ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, որի արդյունքում բազմաթիվ հայցեր են ներկայացվել դատարան՝ դատախազության կողմից, եւ էդ գործընթացի արդյունքում, իհարկե, ակնկալում ենք նոր գույքերի վերադարձվելիություն։

- Հիմա, օրինակ, եթե Մոնումենտի դղյակներն այդ գործընթացի արդյունքում փոխանցվեն պետությանը, այդ գույքի հետ ինչպե՞ս է վարվելու պետությունը։

- Կտեսնենք գույքը, կհասկանանք իր օգտագործման համար պիտանելիությունը, վիճակը, շուկայական արժեքի գնահատում կիրականացնենք եւ անհրաժեշտության դեպքում, եթե այլ կարեւոր խնդիրներ չլինեն, կներկայացնենք օտարման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: