ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան
«Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին չմտնել Ուկրաինա, իսկ այնտեղ գտնվողներին խնդրում է անհապաղ հեռանալ»: Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անվտանգության իրավիճակը ողջ Ուկրաինայում շարունակում է մնալ լարված և անկանխատեսելի՝ ռուսական շարունակվող հարձակումների, երկրում ակտիվ ռազմական գործողությունների և անվտանգության անորոշ պայմանների պատճառով։
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չմտնել Ուկրաինա, իսկ Ուկրաինայում գտնվողներին անհապաղ լքել երկիրը՝ օգտագործելով մասնավոր ցամաքային փոխադրումների տարբերակները, եթե դա անվտանգ է: