Քաղաքական ստրիպտիզ. գենշտաբի նոր պետը, 1 տարի առաջ, Նիկոլին համարում էր երկիրը կործանող անադեկվատ. Զոհրաբյան
Գենշտաբի նոր պետ Էդվարդ Էդիսոնովիչը մեկ տարի առաջ Նիկոլին համարում էր երկիրը կործանող անադեկվատ: Մեկ տարի առաջ փետրվարին, 44 «հերոսական» գեներալ-գնդապետ-մայոր ու Զինված ուժերի գրեթե ողջ սաստավը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նրանք անգամ մի «դուխով» տեքստ տարածեցին, որը ծափողջույնների տակ մի քանի անգամ «նա բիս» ընթերցվեց հայրենիքը փրկողներիս միտինգում՝ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»՝ սա հատված է «հերոսական» գնենրալների հայտարարությունից, որոնց գերակշիռ մասը մի քանի օր անց Գենշտաբում «չեստ» տված ծափ տվեցին Նիկոլին։
Չէ, ես բնավ զարմացած չեմ. այն, ինչ տեղի է ունենում՝ միանգամայն տեղավորվում է քաղաքական ներկա ստրիպտիզի կանոնների մեջ։
Պարզապես տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանին ադեկվատ որոշումներ ընդունելուց զուրկ եւ երկիրը կործանող համարող գեներալներից մեկը՝ Էդվարդ Էդիսոնի Ասրյանը, երեկ նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,-գրել է Զոհրաբյանը: