Ռուսները, ամենայն հավանականությամբ, շուտով կսկսեն ավելի մեծ և վճռական հարձակում. Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտ
Ռուսները, ամենայն հավանականությամբ, շուտով կսկսեն ավելի մեծ և վճռական հարձակում Սլավյանսկ-Սևերսկ-Բախմուտ գծի երկայնքով, հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):
Միաժամանակ, դեռ հայտնի չէ, թե ինչպես է սկսվելու այս հարձակումը կամ կոնկրետ որտեղ է այն կենտրոնանալու։
Նշվում է, որ ռուսները օպերատիվ դադար են վերցրել, միաժամանակ սահմանափակ ցամաքային հարձակումներ են իրականացրել Սլավյանսկ-Սևերսկ-Բախմուտ գծի վրա։
Ռուսական զորքերը շարունակել են ռմբակոծությունները, հրթիռակոծությունները և օդային հարվածները առաջնագծի ողջ երկայնքով։