ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին
Հասարակություն

Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։

Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։

Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը կանգնեցնելու։

Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել։

Պատասխանը միանշանակ է. այո´, կարող են, և ոչ միայն կարող են, այլև՝ ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Այսօրվա հանրային դաշտում կան կրթված մարդիկ, ովքեր գիտեն, որ ազգերի կենսունակությունը ոչ այնքան ընդհանուր անցյալով է պայմանավորվում, որքան՝ ընդհանուր ապագայի հնարավորությամբ։

Մեզ պետք է ընդհանուր ապագա ունենալու կամքը։

Որևէ պարագայում չի կարելի երասխահունցուն կամ Նիկոլին ծափերով դիմավորող մյուս գյուղացիների երևույթին մակերեսորեն վերաբերվել։ Գուցե դա բեմադրված տեսարան է. հավանական է, որ ցանկացած իշխանության ղեկավարի նույն գյուղերում նույն մարդիկ նույն բանը կասեն։ Վաղը փոխվի իշխանություն՝ նույնը կադրերը հանգիստ կարելի է ստանալ։ Դա չէ էականը։

Պարզվում է՝ Երասխահունում չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ջուր, չկա հոսանք։ Սա մեր իրավահասար քաղաքացու կենսամակարդակն է։ Երթերը գլխավորող շարքերում նման խնդիր գոյություն չունի։ Ահա այստեղ առաջանում է լուրջ խզվածություն, որը բերում է իրար չհասկանալուն, միասնական տագնապ և միասնական օրակարգ չունենալուն։

Նման փոքր երկրում ո՞նց էր հնարավոր այսքան սոցիալական բևեռացվածություն։ Խզվածությունն այնքան մեծ է, որ խոսքն արդեն ոչ թե զուտ սոցիալական բևեռացվածության, այլ՝ քաղաքակրթական բևեռացվածության մասին է։ Դպրոց, մանկապարտեզ, հոսանք և ջուր չունեցող ՀՀ քաղաքացին դժվար է հասկանալու 100 հազարանոց մեքենաներով հանրահավաքի եկող, երեխային 200 հազար դրամանոց մանկապարտեզ ու ԱՅԲ տանող խավին։

Ադրբեջանում էլ կա ծայրահեղ սոցիալական անարդարություն, բայց հաղթանակը միառժամանակ դրանք մեղմում է և ստեղծում ընդհանուր հաղթանակի մթնոլորտ։ Իսկ պարտությունը շատ նենգ բան է։ Ընդհանուր պարտության գիտակցության գալը շատ բարդ խնդիր է։ Դրա համար կոնսոլիդացնող ուժեղ լիդերներ կամ նոր թարմ հոսանքներ ենք պետք, որոնք իսկապես տեր կկանգնեն իրականությանը և ընդհանուր արդար պետության մթնոլորտ կստեղծեն։

Քանի դեռ սա չկա, մենք մեծ վտանգի տակ ենք. այս ամենը հարցականի տակ է դնում ոչ միայն պետության գոյության հեռանկարը, այլև՝ իմաստը։

Սա կարող է բերել նաև սոցիալական ագրեսիայի նոր, իսկապես արյունալի փուլին, և ռեսուրսների տիրապետող խավը, կարծում եմ, այս ռիսկը պետք է աչքաթող չանի։

Երասխահունը և Նիկոլին ծափահարող կողքի գյուղերի մեր քաղաքացիներն իրականում հուշում են լուծումները։

Ընդդիմադիր խմբակցությունները պետք է գնան նույն գյուղերը՝ Երասխահուն, Պտղունք, Արգինա, Հովտամեջ և այլն։ Գնան, հանգիստ խոսեն մեր հայրենակիցների հետ։ Տեսնեն իրական պատկերը, անկեղծորեն ցույց տան, որ հասկանում են նրանց սոցիալական խնդիրները, և որ նրանց օրակարգը ընդդիմադիր շարժման օրակարգի կարևոր մասն է։ Փորձեն բացատրել, որ մենք հիմա ոչ թե դժոխքից ենք դուրս եկել, այլ՝ ուղիղ գնում ենք դեպի դժոխք։ Բոլորով։

Մղձավանջի լուծման բանալին ոչ թե «Հայաստանն առանց թուրքի» վանկարկման մեջ է, այլ՝ «Հայաստանն առանց իրար ատող ու իրար չհասկացող հայերի», «առանց ներքին թշնամանքի ու գռեհիկ անարդարության» գաղափարների, ընդհանուր հայկական ապագայի տեսլականի մեջ։

Խնդրի լուծումը, պայմանական ասած, Երասխահունում է. գնալ, խոսել, լսել իրար, ունենալ ընդհանուր օրակարգեր։

Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ։

Հայաստանի հիմնական վտանգը սահմանից այն կողմում չէ, այս կողմում է։ Մեր ազգը կազմաքանդված է այն աստիճանի, որ կորել է միասնական ապագայի գաղափարը։ Իսկ ազգերը կենսունակ են ապագայով։

Թե վճռորոշ դառնա գիտակցումը, որ պատմական աղետից ու ստեղծված ծայրահեղ վտանգավոր վիճակից ելքը միայն ու միայն նոր համատեղ ապագայի պրոյեկտն է՝ գրագիտության, արժանապատվության ու պրագմատիզմի վրա, ստեղծվեն աշխատանքի անհրաժեշտ միավորներ և ռեսուրսներ, վեց ամիս հետո Հայաստանում լրիվ ուրիշ վիճակ կլինի։ Եթե սա չի արվում, ապա լինելու է Նիկոլ՝ ինքն իր համար, Հայաստան՝ փլուզման իր ինքնահոսով, և առավելապես իրավապաշտպան միավորի վերածվող ընդդիմադիր համակարգ։ Հայաստանն ունի մեծ վտանգ և միաժամանակ՝ մեծ պոտենցիալ, հեռանկար։ Մենք կամ կսպասարկենք այդ վտանգը կամ կիրացնենք պոտենցիալը։ Ընտրությունը կախված է այն բանից, թե որին ունակ կլինենք մենք»: