Երբ մարդիկ, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին, աշխատում է արդյունք լինում է. Սոս Հակոբյան (լուսանկար)
Երբ մարդիկ, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին, աշխատում է արդյունք լինում է: Բա պատկերացրեք, ինչ արդյունքներ կլինեին, եթե ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էլ տեղյակ լիներ այս աշխատանքներից և ներգրավվեր դրանցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Իսկ թեման հետևյալն է.
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը (ANCA):
Փոփոխությունները ներառում են.
-Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ:
-Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ
Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ:
Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման փաթեթեների վաճառքի սահմանափակում»,-գրել է Հակոբյանը։
