Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ձեռնտու են Չինաստանին․ Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն օգուտ են տվել Չինաստանին:
Նրա խոսքով՝ Եվրամիության պատժամիջոցների պայմաններում էներգակիրների գները կտրուկ աճել են, մինչդեռ Չինաստանը դրանք ստանում է զեղչով։
«Չինաստանը հաղթում է, Ամերիկան չի պարտվում, Եվրոպան տուժում է։ Չինաստանը այժմ նավթ է ստանում Ռուսաստանից»,- ասել է նա։