Համոզված եմ՝ հասնելու ենք մեր ընդհանուր նպատաներին, որոնք կան «Շուշիի հռչակագրում». Ալիևը նամակ է հղել Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին գրում է Apa գործակալությունը:
Նամակում մասնավորապես գրված է.
«Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք կառուցված են եղբայրության վրա, միևնույն ժամանակ, հիմնված մեր ժողովուրդների կամքի վրա: Այդ հարաբերություններն առհասարակ աշխարհում այսօր հավասարը չունեն։
Համոզված եմ, որ մենք ապագայում ևս վստահորեն առաջ կշարժվենք՝ հասնելու համար մեր ընդհանուր նպատակներին, որոնք ներկայացված են «Շուշիի հռչակագրում»»: