Եվրոպան դարձել է ամերիկյան նավթի հիմնական գնորդը
Վեց տարվա ընթացքում առաջին անգամ Եվրոպան ամերիկյան նավթի սպառմամբ առաջ է անցել Ասիայից։ Նման տվյալներ է հրապարակել Միացյալ Նահանգների գլխավոր վիճակագրական գործակալությունը, հաղորդում է Bloomberg-ը։
Հունվարից մայիս ընթացքում Եվրոպան ստացել է մոտ 213,1 մլն բարել նավթ, իսկ Ասիան՝ 191,1 մլն բարել։ Դա տեղի է ունեցել եվրոպական երկրների կողմից ռուսական ռեսուրսների վրա էմբարգոյի սահմանման պատճառով։
Այս իրադարձություններից հետո Մոսկվան սկսեց նավթի մի մասը վաճառել ասիական երկրներին 20-30% զեղչով, մինչդեռ Եվրոպան ստիպված էր նոր մատակարարներ փնտրել։
Եվրոպական երկրները սկսեցին ակտիվորեն ներմուծել «սև ոսկի» ԱՄՆ-ից։