Միլիոնավոր երեխաներ չեն ստացել կյանքը փրկող պատվաստանյութեր․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2021 թվականին 25 միլիոն երեխա կյանք փրկող պատվաստանյութ չի ստացել։ Այս տեղեկություններով զեկույց է հրապարակվել ԱՀԿ-ի պաշտոնական կայքում։
«Մենք այժմ տեսնում ենք մանկական պատվաստումների ամենամեծ անկումը մոտ 30 տարվա ընթացքում», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Այս երեխաների մեծ մասն ապրում է ցածր և միջին կենսամակարդակ ունեցող երկրներում։ Նշվել է նաև, որ շատ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի և մարդու պապիլոմավիրուսի դեմ։