Տուխելը խոսել է Լուկակուի Ինտեր վերադարձի մասին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ռոմելու Լուկակուի՝ «Ինտեր» տեղափոխությունը:
«Հաշվի առնելով այն փաստը, որ մենք նրան վարձով ենք տվել, իհարկե, նա դեռ կարող է վերադառնալ: Չգիտեմ, թե որքանով է դա հավանական։
Սեփականատերերի հետ որոշեցինք, որ նրան բաց կթողնենք։ Նա ուզում էր հեռանալ, այդպիսի հնարավորություն կար, և մենք նրան բաց թողեցինք։
Այժմ մենք պայմանագիր ենք կնքել Ռահիմ Ստերլինգի հետ, այնպես որ մենք կունենանք ճկունություն, արագություն, հարձակման մեջ շատ տարբերակներ»,- ասել է Տուխելը Sky Sports-ին տված հարցազրույցում: