Կալլասը Ռուսաստանին անվանել է Էստոնիայի միակ թշնամի
Էստոնիայի վարչապետի թեկնածու Կայա Կալլասը, որը պետք է ձևավորի հանրապետության նոր կառավարություն, Ռուսաստանին անվանել է իր երկրի «միակ թշնամին»։
Ուրբաթ օրը ելույթ ունենալով խորհրդարանականների հետ՝ նա նշել է, որ Էստոնիան աշխարհում շատ բարեկամներ ունի, բայց միայն մեկ թշնամի։
«Էստոնիան միջազգային ասպարեզում ճանաչված և հարգված երկիր է: Մենք բազմաթիվ պետությունների և նրանց ղեկավարների մեջ ունենք ընկերներ, մենք կարող ենք հպարտանալ դրանով: Մենք ունենք միայն մեկ թշնամի: Սա Ռուսաստանն է: Մենք չենք կարող չընդունել այն փաստը, որ մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի վտանգավոր է դարձրել, քան թվում էր որոշ ժամանակ առաջ»,- ասել է Կալլասը։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը նպաստել է էներգակիրների գների կտրուկ բարձրացմանը։