Պեսկովը չգիտի՝ Պուտինին վերապատվաստել են, թե ոչ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացված չէ, թե արդյոք Վլադիմիր Պուտինը վերապատվաստվել է COVID-19-ի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Չեմ կարող ասել, չգիտեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ էր արել աշխարհի բոլոր երկրներին կիրառել դիմակների ռեժիմ։ Նա շեշտել է, որ համաճարակը հեռու է ավարտվելուց։
2020 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից 40-ից պակաս մահվան դեպք։