Հուլիսի 16-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: