Միացյալ Նահանգները 3 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինային վերջին երկու շաբաթվա ընթացքում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինային վերջին երկու շաբաթվա ընթացքում, որը կուղղվի ուկրաինացիների ընթացիկ սոցիալական կարիքներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից 3 միլիարդ դոլար է փոխանցվել Ուկրաինայի բյուջե։ Եվ դա մեզ թույլ է տալիս բավարարել ուկրաինացիների ներկայիս սոցիալական կարիքները»,- ասել է Զելենսկին։
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները նոր ֆինանսական տարվա համար նախապատրաստում է պաշտպանական բյուջեն՝ Ուկրաինային լրացուցիչ օժանդակությամբ, որը խոսում է նաև երկրի ռազմական ավիացիայի հնարավորությունների ընդլայնման մասին:
«Այս և ամերիկյան այլ օգնությունը մեծապես կբարձրացնի մեր պաշտպանական ներուժը, և դա կարևոր է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։