Բայդենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնին պատասխանատու է համարում Ջամալ Խաշոգջիի սպանության համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանիին պատասխանատու է համարում Ստամբուլում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նա, ըստ էության, ասաց, որ անձամբ ինքը պատասխանատվություն չի կրում սրա համար։ Ես մատնանշեցի, թե ինչ է եղել»,- ասել է Բայդենը Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ բանակցություններից հետո, որտեղ, մասնավորապես, ներկա է եղել բեն Սալմանը։
Ջո Բայդենն առաջին անգամ պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա է ժամանել ուրբաթ՝ հուլիսի 15-ին, ամերիկացի առաջնորդին դիմավորել է երկրի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը։ Բայդենը հուլիսի 13-ից 16-ը իր առաջին շրջագայությունն է կատարում Մերձավոր Արևելք։ Նա նախկինում այցելել էր Իսրայել։