ԵՄ-ն ողջունել է Վրաստանում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Այսօր ես հիանալի հանդիպումներ ունեցա նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Մենք գնահատել ենք խաղաղ գործընթացի հետ կապված կատարվող աշխատանքը: Ես նաև ԵՄ աջակցություն եմ հայտնել վաղը Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու երկկողմ որոշմանը»,- ասել է դիվանագետը։