Երևանի քաղաքապետը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենրթարկելու պահանջով դիմել է դատարան։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով