Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում
Իսրայելի ռազմաօդային ուժերը շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին, հարձակվել են ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների վրա Գազայի հատվածում՝ ի պատասխան հրթիռակոծության, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան հրթիռակոծության, իսրայելական ինքնաթիռները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մի շարք օբյեկտների վրա Գազայի հատվածում»,- իսրայելական բանակի խոսքերն է մեջբերում Interfax-ը։
Հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախ են դարձել զենքի արտադրության օբյեկտը, որը գտնվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետերից մեկում և ՀԱՄԱՍ-ին պատկանող երեք այլ ռազմական կետեր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, շաբաթ գիշեր Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որոնցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։