Իրանում մտադիր են սպանել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի. Ամերիկյան հետախուզություն
ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը կարող է փորձել սպանել ԱՄՆ ներկայիս կամ նախկին պաշտոնյաներին՝ որպես վրեժ Կասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ կառավարության գաղտնի փաստաթղթում, որը ստացել են Yahoo News-ի լրագրողները։
Փաստաթղթի համաձայն՝ «Իրանը բազմակողմ արշավ է իրականացնում՝ ներառյալ ձերբակալություններ և սպանություններ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են 2020 թվականի հունվարին գեներալ Կասեմ Սոլեյմանիի դեմ մահափորձի մեջ»:
«Թեհրանը բազմիցս հրապարակայնորեն հայտնել է Միացյալ Նահանգների տարածքում մահաբեր գործողություններ իրականացնելու իր պատրաստակամությունը և մշտապես վրեժխնդրության առաջնահերթ թիրախներ է անվանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին և գեներալ Քենեթ Մաքենզիին»,- ասվում է զեկույցում։
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանը, հավանաբար, կքննարկի սպանելու կամ հետապնդելու ամերիկացի պաշտոնյային, ում համարում են Սոլեյմանիին համարժեք կոչումով և կարգավիճակով: