Վրաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։
«Շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վայր։
Վստահ եմ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,- գրել Վրաստանի արտգործնախարարը: