Երբ ծննդաբերում են զոհված զինծառայողների ծնողները` հուզմունքն ու երջանկությունը եռակի է դառնում. Պտղաբերության կենտրոն
Հղիությունների հաղթարշավ: Երեկ լույս աշխարհ է եկել Մխիթար Գալեյան կրտսերը`44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Պտղաբերության Կենտրոնի լրատվության բաժինը։
«Յուրաքանչյուր երեխայի ծնունդը շատ կարևոր է և ոգևորող մեր կենտրոնի բժիշկների համար,սակայն երբ ծննդաբերում են զոհված զինծառայողների ծնողները` հուզմունքն ու երջանկությունը եռակի է դառնում :
Շնորհավորում ենք Գալեյանների ընտանիքին և մաղթում միայն փայլուն ապագա փոքրիկին: ՀՀ.Առողջապահության նախարարության և Պտղաբերության Կենտրոնի միջև կնքած Անվճար և Արտոնյալ պայմաններով ՎՕՏ-ի կիրառմամբ արտամարմնային բեղմնավորում իրականացնելու ծրագրի շրջանակներում: Բժիշկներ` Էդուարդ Համբարձումյան, Լուիզա Մելիքսեթյան»,-ասված է գրառման մեջ։