Թուրքմենստանում արգելափակվել են ռուսական լրատվական կայքերը
Թուրքմենստանի իշխանություններն արգելափակել են ՏԱՍՍ-ի, ՌԻԱ Նովոստիի, InoSMI-ի, РБК-ի և ռուսական հեռուստաալիքների կայքերի մուտքը, հայտնում է Azatlic ռադիոն։
Հրատարակության թղթակցի փոխանցմամբ՝ Աշխաբադից արգելափակվել են բոլոր ռուսական լրատվական կայքերը, որոնց մուտքն անվճար էր մի քանի օր առաջ։
«Սրանք վերջին արտասահմանյան լրատվական կայքերն էին, որոնց հասանելիությունը մնում էր ազատ, այժմ՝ ոչ»,-նշում է ռադիոն: