Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարտվել է. այն տևել է մոտ 3 ժամ
Ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։ Այն տևել է մոտ 3 ժամ:
Հայտնի է, որ քննարկվել են տարածաշրջանային, տրանսպորտային և այլ հարցեր։
Հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։