Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա «NASAMS» զենիթահրթիռային համակարգեր
Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա «NASAMS» զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը։
«NASAMS» հակաօդային պաշտպանության համակարգերը համատեղ մշակվել են Միացյալ Նահանգների և Նորվեգիայի կողմից: Նրանք հսկում են Վաշինգտոնի երկինքը:
Դրանք Ուկրաինա առաքելու պլանները հայտնի դարձան դեռևս հուլիսի սկզբին: Մեկ «NASAMS» մարտկոցը ներառում է մինչև 12 համակարգ: