Իսպանիայում շոգից մահացել է 360 մարդ
Ավելի քան 350 մարդ է մահացել ջերմային ալիքի հետևանքներից, որը հաստատվել է Իսպանիայի մեծ մասում վերջին վեց օրվա ընթացքում, այս մասին գրում է PTVE հեռուստաալիքը։
«Հուլիսի 10-ից 15-ը հավաքագրված վիճակագրության համաձայն՝ 360 մարդ է մահացել Իսպանիայում նկատված բարձր ջերմաստիճանի պատճառով, մինչդեռ մահերի ամենաբարձր ցուցանիշը՝ 123 մարդ, գրանցվել է ուրբաթ օրը», - հաղորդել է PTVE-ն: