Իրաքի և ԱՄՆ ղեկավարները տնտեսագիտության և բժշկության ոլորտում համագործակցության հեռանկարներն են քննարկում
Կարմիր ծովի Ջիդդա քաղաքում մեկնարկել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը ՝ Սաուդյան Արաբիայի թագավորների ամառային նստավայրում: Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են Ritz-Carlton հյուրանոցում, որտեղ ավելի ուշ տեղի կունենա արաբա-ամերիկյան գագաթնաժողովը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրաքի վարչապետը լրագրողներին ասել է, որ մտադիր է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի հետ քննարկել առողջապահության եւ տնտեսության ոլորտում ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագրի կնքման հեռանկարները։