Ցեղերի բախումների հետեւանքով Սուդանում ավելի քան 30 մարդ է զոհվել
Առնվազն 31 մարդ է զոհվել Սուդանի հարավային նահանգում ցեղերի բախումների հետեւանքով, հայտնում է AP-ն։
Կապույտ Նեղոս նահանգում հաուսա եւ բերտա էթնիկ խմբերի միջեւ ֆերմերի սպանության պատճառով սկսված բախումների հետեւանքով տուժել է առնվազն 39 մարդ, վնասվել են մոտ 16 խանութներ Ռոզեյրես քաղաքում, ասվում է հաղորդագրության մեջ։
Տարածաշրջանում կայունությունն ապահովելու համար տեղական իշխանությունները զինվորականների եւ արագ աջակցության ռազմական ուժեր են ուղարկել, նաեւ գիշերային պարետային ժամ սահմանել եւ արգելել հավաքներն այն տարածքում, որտեղ տեղի են ունեցել բախումները:
Բռնությունը տեղի է ունեցել Սուդանում՝ քաոսի ֆոնին, երբ հոկտեմբերին իշխանության են եկել զինվորականները՝ տապալելով անցումային կառավարությանը, որը ղեկավարում էր երկիրը այն բանից հետո, երբ երկարամյա առաջնորդ Օմար ալ-Բաշիրը տապալվեց 2019 թվականի ապրիլին տեղի ունեցած ժողովրդական ապստամբության հետեւանքով: