Բելառուսը շուտով կունենա S-400 ՀՕՊ համակարգ
Բելառուսի Զինված ուժերի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Դմիտրի Միխոլապը հայտնել է, որ բելառուսական բանակը շուտով կընդունի ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր։ Այս մասին նա ասել է STV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Խնդիրը մշակման փուլում է, և մոտ ապագայում մենք կունենանք Մի-35 հարվածային ուղղաթիռ, ինչպես նաև S-400 զենիթահրթիռային համակարգ»,- ասել է Միխոլապը։
Մայիսի 19-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» և «S-400» հրթիռային համակարգեր: