ԱՀԿ-ն որոշել Է ճանաչել երրորդ սեռը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշում Է ընդունել նորացնել գենդերային խնդիրների հաշվառման հրահանգը և նոր խմբագրման մեջ ըստ Էության ճանաչել երրորդ սեռը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է ԱՀԿ պաշտոնական կայքում:
«ԱՀԿ-ն այն նորացնում Է նոր գիտական տվյալների և գենդերի, առողջության և զարգացման բնագավառում հայեցակարգային առաջընթացի լույսով»,- ասված Է փաստաթղթում:
Վերանայման գործընթացն, ինչպես ընդգծվում Է, կհիմնվի այն հայեցակարգի վրա, որ «սեռը չի սահմանափակվում արականով կամ իգականով», և կկենտրոնանա «սեռի եւ առողջության նկատմամբ երկակի մոտեցումների շրջանակներից դուրս գալու վրա՝ գենդերային բազմազանության ճանաչման համար»:
Կազմակերպությունում հիշեցնում են, որ հրահանգի առաջին հրատարակությունը լույս Է տեսել 2011 թվականին և հիմք Է ապահովում խտրականության ցանկացած ձեւերի վերացման համար առողջապահության համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: