Ռուսաստանն ու Իրանը սովոր են ապրել պատժամիջոցների պայմաններում. Պեսկով
Ռուսաստանն ու Իրանը սովոր են ապրել պատժամիջոցների պայմաններում, պատժամիջոցներն այն գինն է, որը Ռուսաստանն ու Իրանը վճարում են իրենց ինքնիշխանության և անկախության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում։
«Ավելի քան մեկ տասնամյակ Իրանը գտնվում է տարբեր պատժամիջոցների տակ, և Իրանն արդեն համակերպվել է դրան և զուգահեռ բարելավելում է իր ժողովրդի կյանքը՝ չնայած այս բոլոր սահմանափակումներին, որոնք բացարձակապես անօրինական են միջազգային իրավունքների տեսանկյունից»,- հայտնում է «Ինտերֆաքս»-ը Պեսկովի խոսքերը։
«Այն, ինչ մեզ չի սպանում, միայն մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- հավելել է Պեսկովը: