Լաս Վեգասում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր (տեսանյութ)
ԱՄՆ Հյուսիսային Լաս Վեգաս քաղաքում երկու ինքնաթիռ օդում բախվել է, հայտնում է Fox News-ը։
Պատահարի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել են պաշտոնյաները։ Համաձայն Դաշնային ավիացիոն վարչության՝ կիրակի կեսօրին մոտ քաղաքի օդանավակայանում բախվել են միաշարժիչ Piper PA-46-ը և Cessna 172-ը: Յուրաքանչյուր ինքնաթիռում երկու մարդ է եղել։
Դեպքի մանրամասները ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում է: