Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը ԶԼՄ-ների գծով նոր պատասխանատու ունի
Հռիփսիմե Առաքելյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական կենտրոն ԶԼՄ-ների գծով պատասխանատուի պաշտոնում։ Այս մասին նա գրառում է արել։
Հռիփսիմե Առաքելյանը գրել է․
«Այսօրվանից ստանձնել եմ ԶԼՄ֊ների գծով պատասխանատուի պաշտոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական կենտրոնում։ Հարցերի դեպքում միշտ պատրաստ եմ ծառայել»,- գրել է նա՝ հավելելով․ «Լավ եղեք,պինդ եղեք»։