Օլաֆ Շոլցը բացառել է հակառուսական պատժամիջոցների վերացումը, եթե Ուկրաինայում խաղաղություն կնքվի Ռուսաստանի պայմաններով
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է հակառուսական պատժամիջոցների վերացումը, եթե Ուկրաինայում խաղաղություն կնքվի Ռուսաստանի պայմաններով։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Frankfurter Allgemeine Zeitung-ի հրապարակած սյունակում։
«Այն, որ մենք, հնարավոր է, ստիպված լինենք երկար ժամանակ պահպանել մեր պատժամիջոցները, մեզ համար պարզ էր հենց սկզբից»,- շեշտում է Շոլցը։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը խոստովանում է, որ Գերմանիայի շատ քաղաքացիներ այժմ տառապում են բենզինի և մթերքների բարձր գներից, ինչպես նաև անհանգիստ սպասում են էլեկտրաէներգիայի վճարներին։
«Մեզանից շատ համբերություն կպահանջվի», - շեշտել է Շոլցը: