Արևմուտքը դեռ չի հասկանում, թե որքան ուժեղ ենք մենք, նենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ՝ հեշտությամբ վերցնել Կիևը և ՆԱՏՕ-ի երկրները. Կադիրով
«Մենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ՝ հեշտությամբ վերցնել Կիևը և ՆԱՏՕ-ի երկրները»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Այսօր աշխարհում չկա մեկը, ով կխոսի Արևմուտքի սանձազերծած դժոխքի դեմ, բացի Ռուսաստանից։ Ես շատ շնորհակալ եմ մեր գերագույն հրամանատարին, ով նման ճիշտ որոշում կայացրեց և մեզ հնարավորություն տվեց մասնակցելու սատանիզմի դեմ այս սուրբ պայքարին։ Մենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ, հեշտությամբ վերցնել Կիևը և ՆԱՏՕ-ի երկրները։ Իրական մարտերում կոփված մեր ստորաբաժանումներին չի կարողանա դիմակայել աշխարհի ոչ մի բանակ։ Մենք ունենք փորձ, զինանոց, հավատ, հայրենասիրություն, գաղափար և ճշմարտություն։ Արևմուտքը դեռ չի հասկանում, թե որքան ուժեղ ենք մենք»,- ասել է Կադիրովը։