ԵՄ-ում խոսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը սյունակ է գրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
«Հիմա, երբ պատերազմը ձգձգվում է, և էներգակիրների գները բարձրանում են, մարդիկ Եվրոպայում և այլուր մտածում են՝ արդյոք այդ պատժամիջոցները գործում են: Մենք նվազագույնի չենք հասցնում տարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, այդ թվում՝ սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերը, սակայն պատժամիջոցները մնում են կարևոր քաղաքական գործիք»։
«Մեր էներգետիկ կախվածության նվազեցումը Ռուսաստանից մեծ նշանակություն ունի, քանի որ այդ կախվածությունը կանխել է Մոսկվայի ագրեսիվ գործողությունների զարգացումը»,-նշել է Բորելը: