Մեր երկիրը չի «գոռում» պատժամիջոցների ազդեցության մասին, բայց մենք փորձում ենք դիմակայել․ Լուկաշենկոն անկեղծացել է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկին սպառնում են ամենախիստ պատժամիջոցները, որոնք այս կամ այն կերպ ազդում են պետության վրա: Այս մասին հայտնում է «БелТА»-ն։
«Երկիրը ենթարկվում է ամենախիստ պատժամիջոցների։ Աշխարհում, հավանաբար, ոչ մի պետություն՝ հաշվի առնելով մեր հնարավորությունները, չափերը, մեր տնտեսությունը և այլն, նման պատժամիջոցների չեն ենթարկվել։ Ուստի մենք չենք կարող ասել, որ այդ պատժամիջոցները որևէ ազդեցություն չունեն առողջապահության համակարգի վրա»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի տեսանկյունից՝ երկիրն առանձնապես չի «գոռում» պատժամիջոցների ճնշման պատճառով առաջացած իր խնդիրների մասին, այլ փորձում է դիմակայել դրանց։ Մինսկը ոչ միայն հակազդում է առողջապահության ոլորտում սահմանափակումներին, այլ «բավականին լավ է աշխատում»։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Արևմուտքն իր գործողություններով խաթարում է համաշխարհային անվտանգության համակարգի գոյությունը՝ աշխարհը մոտեցնելով նոր գլոբալ պատերազմի։