Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հաղորդում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ դատարանում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին, ՀՀ ԱԱԾ-ի տեղեկացմամբ՝ նա ձերբակալվել էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: