ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին
Հասարակություն

Կրկնահանցագործը նոր հանցագործություներ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում

Դատարանների կողմից կայացված՝ կրկնահանցագործին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու չհիմնավորված որոշման, դրա դեմ դատախազության առարկությունների, վերադաս դատարաններ ներկայացրած բողոքների մերժման արդյունքում ազատ արձակվելուց հետո անձը կատարել է նոր, այդ թվում նաև` առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես, 2017թ. հունիսի 28-ին ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով դատապարտված Է. Եդիգարյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Հայաստանում կատարված այլ հանցագործության համար դատապարտվել էր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բացասական զեկույցների հիման վրա, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պետը 2021թ. ապրիլի 16-ին որոշում է կայացրել դատապարտյալ Է. Եդիգարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնել։ Այս որոշումը դատապարտյալը բողոքարկել է դատարան, բողոքի դատաքննության ժամանակ դատախազն առարկել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեմ:

Չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ Է. Եդիգարյանի բողոքը բավարարվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի մնացած մասը՝ 1 տարի 3 ամիս 9 օրը, կրելուց:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «հաշվի առնելով Է. Եդիգարյանի կողմից պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը և դրա վերաբերյալ կազմված զեկույցները՝ կրած պատիժը բավարար է դատապարտյալի ուղղվելու համար և նա ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի»:

Դատարանի այս որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ բողոքներ, որոնք, սակայն ՀՀ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից մերժվել են: Արդյունքում, Է. Եդիգարյանն ազատ է արձակվել:

Դրանից հետո վերջինս, գտնվելով վերահսկողության ներքո, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում հարուցված քրեական գործով 2022թ. ապրիլի 15-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ավելի ուշ՝ պարզվել է նաև, որ նա, կրկին վերահսկողության ընթացքում՝ կատարել է նաև այլ, առանձնապես ծանր հանցագործություն: Մասնավորապես, 2022թ. ապրիլի 15-ին ժամը 19-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքերով և փայտերով հարվածներ է հասցրել երկու անձի, ինչի արդյունքում վերջիններս տեղում մահացել են:

Եդիգարյանը ձերբակալվել է և ԱՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: