ԵՄ-ն վախենում է երաշտից և բերքատվության կրճատումից
Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակած զեկույցում մտահոգություն էր հայտնում 2022 թվականի ամռանը ԵՄ-ի գրեթե 50%-ի երաշտի սպառնալիքի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել տուժած տարածքներում բերքի զգալի կրճատման:
Այս շաբաթ սպասվող շոգ եղանա ալիքը կլինի երկրորդը վերջին ամսվա ընթացքում Արևմտյան Եվրոպայում։ Գիտնականները դա ուղղակիորեն կապում են կլիմայի տաքացման և ջերմոցային էֆեկտի հետ և զգուշացնում անտառային հրդեհների հնարավոր աճի մասին, որոնք արդեն գրանցվել են Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Իսպանիայում և հանգեցրել են մի քանի հազար հեկտար անտառների ոչնչացմանը,որի արդյունքումմի քանի հրշեջ է զոհվել:
«ԵՄ-ում երկարատև երաշտի զարգացման և տարածման վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ տարածքի 46%-ին մտահոգում է հնարավոր երաշտը, ուղղակի սպառնալիքը ներկայումս վերաբերում է Միության երկրների տարածքի 11%-ին»,- ասվում է փաստաթղթում։
Եվրահանձնաժողովը նաև մատնանշել է, որ Ֆրանսիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Սլովենիայում և Խորվաթիայում այս ամառ ավելի ցածր բերքատվության սպառնալիք կա: