Կրակոցներ Փարիզում. կա 1 զոհ և 4 վիրավոր
Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող նարգիլեի բարում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ականատեսների վկայությամբ՝ երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, ժամը 21:30-ի սահմաններում, երկու հոգի դուրս են եկել մեքենայից և կրակ բացել այցելուների վրա։ Հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս չորսը՝ վիրավորվել։
Սակայն շրջանային ոստիկանության պետը հայտնել է, որ երկու հարձակվողներից մեկը բերման է ենթարկվել, իսկ երկրորդը դեռ ազատության մեջ է։
«Այս պահին մեզ հայտնի չէ նրանց ինքնությունը և հանցանքի դրդապատճառները»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։