Եթե Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր հանձնի, դա կհանգեցնի ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից պատժամիջոցների. Նեդ Փրայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ եթե Իրանը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր հանձնի, դա կհանգեցնի ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից մի շարք պատժամիջոցների։ Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է վերահսկել իրավիճակը։
«Մենք արդեն մտահոգություն ենք հայտնել Իրանի կողմից անօդաչու տեխնոլոգիաների տրամադրման կապակցությամբ։ Մենք շարունակելու ենք հետևել իրավիճակին. Մեր բոլոր պատժամիջոցները մնում են ուժի մեջ. Նմանատիպ ցանկացած գործողություն կհանգեցնի մի շարք պատժամիջոցների, որոնք մենք ունենք», - մեջբերում է Կոմերսանտը նրա խոսքերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Իրանը մտադիր է արագացված կարգով Ռուսաստանին փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր։